Մի քանի ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետներին ուղարկեց Ամերիկյան համալսարան՝ վերապատրաստման: Խոսքս ուղղում եմ վարչապետին:
Հարգելի պարոն Կարապետյան,
Երբ նայում եմ մեր մարզպետների, քաղաքապետների, գյուղապետների մեծ մասի դեմքին, լսում եմ նրանց արտահայտած «մտքերը» և հետևում նրանց գործունեությանը, պարզ է դառնում, որ նրանց մեծ մասին ոչ թե պետք է ուղարկել Ամերիկյան համալսարան՝ վերապատրաստման, այլ իրենց գյուղի ծխական դպրոց՝ պատրաստման: ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԷ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել