Tert.amLife-ը գրում է.
Դերասան Արմուշն ու կինը՝ Լուսինեն, նշել են իրենց ամուսնության 10-ամյակը, ինչի առթիվ ամուսիններն ուղևորվել են Լաս Վեգաս, որտեղ անմոռանալի 3 օր են անցկացրել։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմուշը պատմել է, թե ինչպես են նշել հոբելյանականն օրն ու ինչպես չեղարկվեց իրենց երկրորդ «հարսանիքը»։
 
«Մի օր եկա տուն, Լուսինեին ասացի, որ մեր ամուսնության տասնամյակին գնալու ենք Լաս Վեգաս՝ Տիեստոյի համերգին։ Լուսինեն շատ ուրախացավ։ Ամենակարևորն այն էր, որ գնում էինք առանց երեխաների։ Եկավ օրը, իմ մեքենայով ճանապարհ ընկանք, հասանք տեղ ու սկսվեց կինոն։ Վեգասն առանց կինոների հնարավոր չէ»,– պատմեց դերասանն ու հավելեց, որ իրենք հատուկ արտառոց պատմությունների մեջ չեն ընկել, սակայն հարուստ տպավորություններով լի ժամանակ են անցկացրել։
 
Լաս Վեգասում Արմուշը կնոջը տարել է ամենաբարձր շենքը` 108-րդ հարկում Լուսինեի վախը չափելու։) «Այնտեղից երևում է ամբողջ Վեգասը, բայց Լուսինեն վախենում է շատ էքստրիմ երևույթներից։ Լուսանկարում իր դեմքից էլ դա երևում է»,– նշեց դերասանը։
 
 
Վեգասում զույգի համար արտառոց դեպքը մեկն էր. հարսն ու փեսան եկեղեցի չհասան. «Երևանում մենք եկեղեցով ենք ամուսնացել, բայց որպես խորհրդանշական հիշողություն, ուզում էինք այդ օրը  գնալ նաև Վեգասի հայկական եկեղեցի։ Մենք լուրջ պատրաստվել էինք։ Հարսի շոր ու քող էինք վերցրել, փեսայի հագուստ, որպեսզի գնայինք եկեղեցի, սակայն այնպիսի ազատության մեջ էինք, որ 3 օր ման ենք եկել ու էդպես էլ եկեղեցի չենք հասել, ոչ էլ շորերն ենք  հագել:)»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել