Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է Տուվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գայլաձկան ստորջրյա որսի տեսանյութը: Կադրերը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Պուտինը Ամուրի մարզ կատարած աշխատանքային այցից առաջ երկու օր անցկացրել է Տուվայում, որտեղ հայտնվել է դժվարհասանելի տայգայում, զբոսնել է կվադրացիկլով, լողացել սառը լճում և զբաղվել ստորջրյա ձկնորսությամբ: «Նա երկու ժամ հետապնդել է գայլաձկանը, սակայն ոչ մի կերպ չի կարողացել խփել, ի վերջո՝ հասել է իր նպատակին»,- հավելել է մամլո քարտուղարը:

Հունիսի 15-ին Պուտինը պատմել է, որ իր ամենախոշոր որսը եղել է 4 տարի առաջ որսած 20 կգ-անոց գայլաձուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել