Վարչապետ Կ. Կարապետյանի այսօրվա ելույթից հետո Արմավիրի քաղաքապետն արդեն պետք է հրաժարական տված լիներ, առնվազն:
Եթե 13 տարի քաղաքապետ լինելով հանդերձ` դու չգիտես, թե քաղաքին ինչ միջոցներ են պետք` մաքուր պահելու համար, այդ ո՞ր տրամաբանությամբ դու պետք է շարունակես իշխել, այ տեղական ինքնակառավարման մարմին ջան...
Ես լինեի, կասեի մի դիմում էլ մարզպետը գրեր: 
Մարդը, եթե 11 տարի մարզպետ է և թույլ է տվել, որ մարզկենտրոնի աղբահանության խնդիրը դառնա երկրի վարչապետի օրակարգում ներառված հարց, այլևս մնում է, որ ի՞նչ հարց լուծի...
Եվ մի բան էլ. Մեր վարչապետի այսպես սիրուն-սիրուն խոսալուց հետո եթե կոնկրետ հետևություններ չեն արվում, եթե կոնկրետ քայլեր չեն արվում ու արդյունքներ չեն արձանագրվում, այլևս խոսում է, որ ի՞նչ անի, իմաստը՞...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել