Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Իսպանիայում օրենքի հետ ունեցած խնդիրների պատճառով դեմ չէր լինի վերադառնալ Անգլիա, որտեղ նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Անգլիայում, այդ իսկ պատճառով կցանկանայի վերադառնալ այնտեղ:

Հիշում եմ` երբ ժամանեցի Անգլիա, այնտեղ ինձ բացատրեցին, թե ինչպես է ամեն ինչն աշխատում:

Երբ 18 տարեկանում հայտնվեցի Մանչեսթերում, ինձ պատմեցին, թե ինչպես պետք է օգտագործել հարկային մեխանիզմները: Իսպանիայում պարզապես ասացին, որ պետք է ավելի շատ վճարել` խնդիրներից խուսափելու համար»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք` պորտուգալացի ֆուտբոլիստը մեղադրվում է 2011-ից 2014 թվականներին 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել