Ճապոնական Նագասակի քաղաքի ռմբակոծման 70-ամյակին 86-ամյա ճապոնացի Սումիտերու Տանիգուչին որոշեց իր մարմնի օրինակով ամբողջ աշխարհին ցույց տալ ատոմային ռումբի ողջ սարսափը: Սումիտերուն 16 տարեկան էր, երբ 1945 թ․-ի օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն ատոմային ռումբ գցեց Նագասակիի վրա: Էպիկենտրոնից 2 կմ հեռավորության վրա գտնվող տղային պայթյունի ալիքը գետին տապալեց: Ուշքի գալով՝ նա տեսավ իր ածխածած մաշկն ու այրվածքների մեջ կորած մարմինը:

Այսօր նա ղեկավարում է Նագասակիի ատոմային հարվածից տուժածների խորհուրդը:

70 հազար մարդու կյանք խլած պայթյունի առաջացրած հետևանքները Սումիտերուն զգում է մինչ օրս․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել