Առասպել №1՝ հաճախ սափրելուց մազերը հաստանում և մգանում են
Իրականում ոչ: Մազի հաստությունը և դրա գույնն արդեն գենետիկորեն սահմանված են, սափրումը չի կարող միջամտել ԴՆԹ-ին: Սափրելուց հեո մազն ավելի արագ է աճում, ուստի թվում է, թե այն ավելի մուգ և հաստ է:
Առասպել №2՝ արդյունքն ավելի լավը կլինի, եթե ածելին սեղմեք մաշկին
Այդպես միայն մեծացնում եք կտրվածքների և վնասումների հավանականությունը: Սափրման որակը կախված է ածելու սրությունից և մաշկի վրայով սահելուց: Եթե ուզում եք իդեալական հարթ մաշկ ստանալ, օգտագործեք սափրելու հատուկ քսուք կամ մազերի բալզամ:
Առասպել №3՝ սափրումը «քերծում է» արևայրուքը
Այս դեպքում ածելին գործում է որպես սկրաբ և պարզապես վերացնում է մաշկի մեռած բջիջները, ինչի պատճառով մաշկն ավելի խոցելի է դառնում: Ուստի սափրելուց հետո արևի տակ մնալուց առաջ պետք է առատ արևապաշտպան քսուք քսել:
Առասպել №4՝ ամենօրյա սափրումը վնասում է մաշկը
Մաշկը վնասում է չոր ածելիով մշակումը, իսկ լիարժեք խնամքը քսուքի և բալզամի օգտագործմամբ միայն օգնում է պարբերաբար վերացնել եղջերացած մաշկը, մաշկը դարձնում է փայլուն:
Առասպել №5՝ կարելի է ուրիշի ածելուց օգտվել
Հիշեք՝ ածելին անհատական իր է: Դրանից պետք է միայն դուք օգտվեք: