«Երևանի Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները քաղաքապետարանի աշխատակիցներից դեռ չհանգստացած, հիմա էլ հայտնվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների տեսադաշտում:
 
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Ֆիրդուսի տոնավաճառի այն առևտրականներին, որոնք այս օրերին տեղափոխվում են այլ շուկա, «հյուր են գալիս» պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները մոտենում այլ շուկա տեղափոխվող առևտրականներին և հորդորում այդ ընթացքում առևտուր չանել առանց ՀԴՄ կտրոնի:
 
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, և հիմա ֆիրդուսցի առևտրականները իրենց ապրանքները տեղափոխում են Երևան տոնավաճառ, բայց փաստորեն պայմանով՝ ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել