Վերջին հարյուրամյակում հայ ազգի կրած բոլոր անհաջողությունների, պարտությունների, աղետների պատճառը կուսակցություններն են, նրանց իրականացրած պառակտողական քաղաքականությունը։ Այսօր այդ կուսակցությունների, հասարակական զանազան կազմակերպությունների միջոցով ազգերը «փչացվում» են․․․Կուսակցականը այլևս հայ չէ։ Նա ծառայում է իր կուսակցությանը, որն էլ՝ իր արտասահմանյան հովանավորներին կամ տերերին։ Անհեթեթություն է խոսել մի երկրի «զարգացման» մասին, որի բնակչության կեսից ավելին կուսակցական է և «ակամա» ծառայում է հարազատ երկրի թշնամիներին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել