Life.panorama.am-ը գրում է.
Երկրում տուրիստական արդյունաբերությունը խթանելու համար Իրանը 370 հազար դոլար է տրամադրում երկրի հյուսիս-արևմուտքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող եկեղեցիների վերականգնման համար։ Այս մասին հայտնել է Իրանի Մշակութային և արհեստների ժառանգության կազմակերպության փոխտնօրեն Մոհամադ-Հասսան Թալեբիանը՝ հավելելով, որ պատմական եկեղեցիների ինքնությունը պետք է պահպանվի։
 
Պաշտոնյան այս մասին ասել է հայկական հնագույն Սուրբ Թադևոսի  վանք կատարած այցի ժամանակ։
Կազմակերպությունը նախատեսում է փաստաթղթավորել ընդհանուր առմամբ 450 հայկական ու 150 ասորական եկեղեցիներ, հայտնում է Tehrantimes-ը։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել