ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց առաջիկա օրերին եղանակային կանխատեսումները՝ նշելով, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը. «Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,- ասաց նա: Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել