Սրտի կաթվածը և նյարդային կաթվածը շատ նման ախտանիշներ ունեն, ինչպիսիք են ուժեղ ցավը կրծքի հատվածում, ծակոցները, անհավասարաչափ շնչառությունն ու գլխապտույտը։ Եվ այն փաստը, որ սրտի կաթվածի ախտանիշները կարող են խուճապ առաջացնել, մարդիկ ավելի հաճախ են խառնում այդ երկու կաթվածները։ Սակայն դրանք տարբերելը չափազանց կարևոր է և մի օր կարող է փրկել Ձեր ու Ձեր հարազատների կյանքը։
BlogNews-ը Ձեզ է ներկայացնում մի քանի տարբերություններ, որոնց շնորհիվ դուք կկարողանաք տարբերել կաթվածի այդ երկու տեսակները։
Ինչպես ճանաչել սրտի կաթվածը

- Մարդիկ սրտի կաթվածի ընթացքում նկատվող ցավը նկարագրում են որպես աճող։
- Ցավը առաջանում է կրծքավանդակի կենտրոնում, և կարող է տարածվել ձախ ձեռի և ողնաշարի շրջանում։
- Ցավը կարող է նաև տարածվել պարանոցի, ատամների և ծնոտի շրջանում։
- Ցավի ուժգնությունը տատանվում է։
- Ցավը շարունակվում է ավելի քան 5 րոպե և չի ազդում շնչառության վրա։
- Ծակոցները հիմնականում լինում են ձախ ձեռքի շրջանում. առաջանում է մրսելու զգացողություն, սրտխառնոց և գլխապտույտ։
Եթե դուք այս ախտանիշներն ունեք, ապա անհապաղ շտապ օգնություն կանչեք։
Ինչպես ճանաչել նյարդային կաթվածը

- Նյարդային կաթվածի ախտանիշներն իրենց առավելագույն ազդեցությանն են հասնում 10 րոպեի ընթացքում։
- Ցավը կենտրոնանում է կրծքավանդակի շրջանում և նմանվում է սրտի բաբախին։
- Ծակոցներն ու թմրածությունը կարող են տարածվել ոչ միայն ձախ ձեռքով, այլ նաև մարմնի մնացած հատվածներով։
- Նյարդային կաթվածի ժամանակ մարդիկ իռացիոնալ վախեր են ունենում, ինչպիսիք են խեղդամահ լինելու և խենթանալու վախը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


