Վերջին շրջանում Հայաստանում բավական աճել է ծանր հանցագործությունների թիվը։ Չեմ ցանկանա թվարկել դրանք։ Վերջինը օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած զանգվածային սպանդն էր, որի հետևանքով 4 մարդ է սպանվել։ Տեսնես իշխանությունները չեն հետաքրքրվո՞ւմ, թե ինչով է դա պայմանավորված։ Հանցագործությունների թիվը հենց այնպես չի կարող աճել։ Ի դեպ, ծանր հանցագործություններ գործողները բնավ էլ սոցիալապես անապահով չեն։ Ըստ իս՝ պատճառները բավական պարզ են.
1. Հասարակությունը չի վստահում իրավապահ և արդարադատության համակարգերին և փորձում է ծագած խնդիրները լուծել սեփական նախաձեռնությամբ՝ ինքնադաստան տեսնելով, իր կարծիքով, հանցանք գործածի նկատմամբ։
2. Հասարակությունը բազմիցս տեսել է, թե ինչպես են Գագիկ Շամշյանի և «02» հաղորդաշարի «հերոսները» շատ կարճ ժամանակում հայտնվում ազատության մեջ։ Եթե այդ «հերոսներին» կարելի է ամեն ինչ, ապա մյուսներն ինչո՞վ են պակաս դրանցից, որ նրանք էլ հանցագործություններ չգործեն և պատիժ չկրեն։
Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացնում բեսպրեդելությունը, և մենք ունենում ենք այն, ինչ կա հիմա՝ զարհուրելի և սարսափազդու հանցագործություններ։

Հ.Գ. Սթափվե՛ք, հարգելիներս, քանի ուշ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել