Այժմ հոգեբուժարանում գտնվող ամերիկացի Դարլա Էլիզաբեթ Հայզը ոստիկաններին պատմել է, որ ինքը փորձում էր իր դստերը դրախտ ուղարկել՝ չար այլմոլորակայիններից պաշտպանելու համար։ 27-ամյա կինը օրեր առաջ սպանել է իր 6-ամյա աղջկան, քանի որ կարծել է, թե նրա մարմնում այլմոլորակային կա, որին որ ցանկացել է հեռացնել։

Դեպքը պատահել է այս տարվա փետրվարի 4-ին։ Կրակոցների ձայներ լսելուց հետո հարևանները ոստիկանություն էին զանգահարել, ովքեր ժամանել էին դեպքի վայր և գտել 6-ամյա Աբիգեյլի մարմինը։ Տանը հայտնաբերվել էր նաև Դարլա Էլիզաբեթ Հայզի 3-ամյա որդին, ով հրազենային վիրավորում էր ստացել, սակայն չէր մահացել։

Երեխաների մորը ձերբակալելուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո նրա օրգանիզմում մարիխուանա և մետաֆետամին տեսակի թմրադեղեր էին հայտնաբերել։ Այժմ նա գտնվում է հոգեբուժարանում։

Նրա փաստաբանները հույս ունեն, որ դատարանը մեղմացուցիչ հանգամանք կհամարի այն, որ նա գիտակից չի եղել և գործել է թմրադեղերի ազդեցության տակ՝ առանց հասկանալու, թե ինչ է անում։

Անկախ ամեն ինչից՝ Հայզը մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ սպանության, զենքի ապօրինի օգտագործման, մետաֆետամինի օգտագործման և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել