Հոլիվուդյան աստղերի համար էրոտիկ տեսարանները հազվադեպ չեն: Նույնիսկ օսկարակիր դերասաններն իրենց արժանապատվությունից ցածր չեն համարում այդպիսի տեսարաններին մասնակցելը, եթե պահանջում է դերը: 

 

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատ դերասաններ և դերասանուհիներ ֆիլմերում մերկ են ներկայանում, սակայն հաճախ այն, ինչը դուք տեսնում եք ֆիլմերում, նմանակների կամ հմուտ մոնտաժի շնորհիվ է: Մինչդեռ այս դերասանները որոշել են ռիսկի դիմել և մերկանալ: Արդյունքները կինոյում վատ համբավի օրինակներ են մնացել:

1. «Հիմնական բնազդ». Շերոն Սթոուն

Այս ֆիլմի ամենահայտնի տեսարանը Շերոնի հարցաքննությունն է: Դրա ժամանակ մի պահ նա խաչել է ոտքերը և նույնիսկ չի էլ գիտակցել, թե այդ պահին ինչ է ցուցադրել:

eroscenes01

2. «Բուգայի ոճով գիշերներ». Հիզեր Գրեմ
Այս ֆիլմում Հիզեր Գրեմի մասնակցությամբ էրոտիկ տեսարանը նրա կարիերային նոր թափ է հաղորդել: Գրեմը նկարահանվել է պոռնոդերասանուհու դերում:

eroscenes02

2. «Կապույտ թավիշ». Իզաբելա Ռոսելինի

Այս ֆիլմում իտալացի դերասանուհին ամբողջովին մերկացել է: Ֆիլմը 1980-ականների լավագույն ֆիլմ է ճանաչվել:

eroscenes03

3. «Ձուկ-թուր գաղտնաբառը». Հելլի Բերրի

Լուրերի համաձայն՝ Հելլի Բերրին ֆիլմում թոփլես նկարահանվելու համար կես միլիոն դոլար է ստացել: Եվ դա ավելացրել են ֆիլմում նկարահանվելու համար առաջարկած 2,5 միլիոն դոլարին:

eroscenes04

4. «Երազողները». Եվա Գրին

Եվա Գրինը Հոլիվուդի իրական աստղ է: Կինոյում իր դեբյուտը նա սկսել է այս ֆիլմով, որտեղ ամբողջովին մերկացել է: Ֆիլմը հետագայում դարձել է ամենահայտնի էրոտիկ ֆիլմերից մեկը, որը երբևէ ցուցադրվել է սովորական կինոթատրոններում:

eroscenes05-800x535

5. «Արտահանվող մեղքը». Վիգգո Մորտենսեն

Ֆիլմում Մորտենսենը ամբողջովին մերկանում է, որին հաջորդում է դրամատիկ տեսարանը:

eroscenes06

6. «Կյանքեր խլելով». Անջելինա Ջոլի

Ջոլին բազմաթիվ ֆիլմերում է մերկացել: Սակայն այս ֆիլմում նրա մերկացումը շատ պրովոկացիոն տեսարան է համարվում:

eroscenes07

7. «Ամերիկյան կարկանդակ». Շենոն Էլիզաբեթ

Բոլոր ժամանակների դեռահասների համար ամենահայտնի ֆիլմերից մեկը շատ հիշվող տեսարաններ է ներառում, սակայն ամենահայտնին այն տեսարանն է, որտեղ Շենոն Էլիզաբեթի հերոսուհին ստիպում է մերկանալ Ջեյսոն Բիգսի հերոսին:

eroscenes08

8. «Սիրում է, չի սիրում». Սառա Սիլվերման

Դերասանուհի Սառա Սիլվերմանը հայտնի է կատակերգություններում իր դերերով: Սակայն այս ֆիլմում Սառան մերկացել է, իսկ վերջնական արդյունքը համեստ է ստացվել և իրականում բացահայտել է ընկերների միջև հարաբերությունները, քան որևէ սեքսուալ ենթատեքստ է ունեցել:

eroscenes09

9. «Ամոթ». Մայքլ Ֆասբենդեր

Ֆասբենդերի ամենահիշվող և ցնցող դերերից մեկը հենց սա է: Մռայլ պատմություն մի մարդու մասին, որը փորձում է թաքցնել իր սեքսուալ կախվածությունը: Ֆիլմի որոշ տեսարաններում Մայքլը ամբողջովին մերկանում է:

eroscenes10

10. «Տիտանիկ». Քեյթ Ուինսլեթ

Բոլոր ժամանակների ամենահիթային ֆիլմերից մեկում Քեյթ Ուինսլեթը մերկանում է նկարչի համար, և նա նկարում է աղջկա ինտիմ դիմանկարը: Այս տեսարանը «Տիտանիկը» բոլոր ժամանակների ամենահայտնի ֆիլմերից մեկն է դարձրել:

eroscenes11

11. «Ռիչմոնդ քոլեջի արագ փոփոխությունները». Ֆիբի Քեյթս

Ֆիբիի մասնակցությամբ լողավազանի տեսարանը հավանաբար կմտնի պատմության մեջ որպես ամենաշատը կրկին դիտված տեսարան:

eroscenes12

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել