Panorama.am-ը գրում է.

Ռուս-ամերիկյան  հարաբերությունների լարվածության խնդիրը վերաբերում է ոչ միայն երկու երկրենրին, այլև բոլոր հիմնական խաղացողներին: Լրագրողների հետ այսօր կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Սա  ԱՄՆ-ի կողմից պատահական և անսպասելի քայլ չէր, քանի որ մտնում էր նրա աշխարհաքաղաքական հիմնական նպատակների մեջ: Այս քայլերը հեռահար կերպով թիրախավորում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին: Ոմանք պնդում են, որ ռուս-ամերիկյան լարվածությունը որոշ ժամանակ անց կթոթափվի, սակայն որոշ փորձագետներ էլ գտնում են, որ լարվածությունը կարող է տևել տասնյակ տարիներ՝ ընդհուպ մինչև 2050 թվական: Եթե սա Սառը պատերազմ չէ, ապա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ»,- շեշտեց բանախոսը:

Արման Նավասարդյանի խոսքով, ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի ամբողջ աշխարհում հեգեմոն լինելու մտքից: Իսկ ահա Ռուսաստանն իր հերթին կփոխի իր քաղաքական վեկտորը և կլավացնի Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել