WikiLeaks կայքը հրապարակել է ավելի քան 20 հազար էլեկտրոնային նամակ՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի հետ։

Հրապարակված նյութերն ընդգրկում են 2009 թվականի մարտի 20-ից 2017 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը։

Ամբողջական արխիվը պարունակում է 71848 նամակ, որոնց հեղինակություն պատկանում է 4493 ուղարկողների։ Սակայն միայն 21075 նամակներ են WikiLeaks-ի կողմից նշագրվել որպես ստուգված։

Նշենք, որ Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Էմանուել Մակրոնն ընտրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում մայիսի 7-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել