Ես չգիտեմ, թե ԵՏՄ-ի արդյունքնա սա , թե մեկ այլ բան, բայց փաստը մնում է փաստ, որ այս տարի, կամ գոնե մինչև հիմա գյուղացին գտնվում է շահեկան վիճակում բերքի իրացաման հարցում: Չեմ խոսում վերցական բաներից այլ կոնկրետ, ռեալ փաստեր բերեմ:
Անցած տարիների համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում չլսված ու չտեսնված գնով գյուղացին հենց տան դեմից իրացրեց կեռասը, բալը: Եթե անցած տարիներին կեռասը մի կերպ վաճառում էր 200-300 դրամ, այն էլ ամենալավ սորտը, ապա այս տարի 750-1000 դրամ 1կգ-ն: Սխտորը եթե նախկինում 500 դրամ էր, ապա հիմա 1000 դրամից բարձր, եթե նախկինում լոբին իրացնելու հետ խնդիրներ կային, ապա հիմա քանի տոննա կուզես արտադրի, այսպես ասած, գետին չի մնա: Իսկ վերջում ավելացնեմ, որ այս ամենը դուրս է գնում, ֆուռերով տանում են... Հիմա կուզեմ գործին տեղյակ մարդիկ ասեն, սա կապ ունի՞ ԵՏՄ-ի հետ: Խնդրում եմ էմոցիոնալ բաները մի կողմ դնել, եկեք հասկանանք գյուղացուն այսպիսի շոշափելի արդյունք տված բերքի իրացումը ինչ կապ ունի ֆուռերի ու ԵՏՄ-ի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել