Panorama.am-ը գրում է.
 Թուրքիայում ոստիկանությունը շարունակում է գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով մարդկանց բերման ենթարկել։ Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցի դեմ հետաքննության շրջանականերում Թուրքիայի 3 նահանգում 52 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
 Ըստ «CNN Türk» լրատվամիջոցի՝ Բիթլիս նահանգում բերման է ենթարկվել 13 մարդ, Վանում՝ 10, իսկ Մերսինում՝ 29 հոգի:
 Մերսինում բերման ենթարկվածներից 25-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, իսկ մյուս 4-ն ազատ են արձակվել: Բիթլիսում  13 բերման ենթարկվածներից 10-ը կալանավորվել է։ Մյուս 3 բերման ենթարկվածների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: Վանում բերման ենթարկվածների նկատմամբ դեռ կալանավորման որոշում չի կայացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել