Բոլորը գիտեն կծու պղպեղի այրող հատկությունների մասին: Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը: Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա:

Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է: Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը:

Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում: Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց: Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը` չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին: Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում: Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել