«Ամերիկացին սպանել է իր կնոջը՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մեկնարկած առեղծվածային սպանություններին նվիրված կռուիզի ժամանակ»,- այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարզվել է, որ 39-ամյա Քեննետ Մանզանարեսը սպանել է կնոջն այն բանի համար, որ վերջինս ծաղրել է նրան երեխաների ներկայությամբ։

Նավի անվտանոգթյան ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կնոջը գլխի լուրջ վնասվածքով։ Նավի սպասարկող անձնակազմի աշխատակիցների պատմելով՝ տղամարդը ջանում էր դուրս շպրտել կնոջ մարմինը նավից։

Ալյասկա նահանգ հասնելուն պես տղամարդը ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել