Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի, հարսանեկան հանդիսությունն է: BlogNews-ն իր ընթերցողին է ներկայացնում տոնական արարողության առաջին կադրերը:

Նշենք, որ փեսայի ազաբը՝ խաչեղբայրը, դերասան Հրանտ Թոխատյանի կրտսեր որդին է՝ Հայկը: 

 

Հիշեցնենք, որ Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը:

Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում եւ տեւական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Սարխոշյանի եւ Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց: 




  

Հայկի և Լիլիի պսակադրության արարողության ծավալուն ֆոտոշարքը BlogNews-ն իր ընթերցողին կներկայացնի քիչ ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել