Դեռ 2014 թվականին Associated Press-ը որոշել էր բացահայտել, թե լանչին ինչ են սովորաբար ուտում Ամերիկայի և աշխարհի մի քանի այլ երկրներում դպրոցականները։

Լրատվականի լուսանկարիչները ուղևորվեցին տարբեր ուղղություններով՝ Ասիա, Եվրոպա, Աֆրիկա և Հարավային Ամերիկա։ Նրանք պարզեցին, որ պետությունների մեծ մասի դպրոցներում սնունդ չի վաճառվում, իսկ որտեղ էլ որ վաճառվում է, ապա համարվում է «պրեմիում» դասի ուտելիք։

Չնայած Ամերիկայում աշակերտները դպրոցում են լանչ անում, շատ այլ երկրներում նրանք ստիպված են կա՛մ տուն գնալ լանչի ժամին, կա՛մ էլ տանը պատրաստված որևէ ուտելիք բերել իրենց հետ։

Փարիզ, Ֆրանսիա․ շոգեխաշած գայլաձուկ, տապակած կանաչ լոբի և փարիզյան սունկ։

PARIS

Լամբերսար, Ֆրանսիա․ ևս մի ֆրանսիական «շքեղ» լանչ՝ բրինձ, սալմոն ձուկ, ռատատույ, մի կտոր հաց, աղցան, նարինջ և դոնաթ։

LAMBERSART

Բամակո, Մալի․ տապակած դոնաթներ, սակայն գրեթե բոլոր աշակերտները նախընտրում են լանչը տանը անել։

BAMAKO

Բուենոս Այրես, Արգենտինա․ կարտոֆիլ և տապակած մսով կարկանդակ։

BUENOS

Բուենոս Այրես, Արգենտինա․ հացով և ձվով տապակված հավի մսով բրինձ։

BUENOS AIRES

Բարսելոնա, Իսպանիա․ բանջարեղենային ապուր, տավարի կրծքամիս, աղցան, մի կտոր հաց, նարինջ կամ բանան և ջուր։

Մադրիդ, Իսպանիա․ ձվածեղ, բանջարեղենային ապուր, բանանի յոգուրտ և ջուր։

MADRID

Լոնդոն, Մեծ Բրիտանիա․ աջ կողմում գտնվող լանչը բաղկացած է մակարոնով փլավից, թարմ բրոկոլիից, մի կտոր հացից և սեզոնային թարմ մրգերից։ Իսկ մյուս տարբերակն էլ ներառում է թարմ բրոկոլիով և բրնձով բանջարեղենային չիլի, քաստարդ կոչվող խյուսով պատված թխվածք և բանան։

LONDON,

Հին Հավանա, Կուբա․ բրինձ, հավի քրոքեթներ, մի կտոր թարո բույսի արմատ, դեղին ոլոռով ապուր, տապակած բանան և նարնջի հյութ։

OLD HAVANA

Կիտո, Էկվադոր․ խոզապուխտով, հանրով, լոլիկով և հազարի տերևներով սենդվիչ, բնական հյութ և խնձոր։

QUITO, ECUADOR

Սինգապուր․ թարմ պատրաստված առողջարար աղցաններ, բացի այդ՝ օրը մի քանի անգամ աշակերտներն ուտում են մրգեր, տնական հաց, լոբազգիներ, ապուր և գարի։

SINGAPORE

Ջակարտա, Ինդոնեզիա․ բրինձ, մսով ապուր, թոֆու և թարմ բանջարեղեն։

JAKARTA

Ջամմու, Հնդկաստան․ կառավարական դպրոցի երեխաները շարքով կանգնած սպասում են կեսօրին անվճար տրվող ուտելիք՝ քաղցր բրինձ ստանալուն։

JAMMU

Ռավալպինդի, Պակիստան․ աշակերտների մեծ մասը տնից են ուտելիք բերում։ Սովորաբար նրանք ուտում են ձու, հավի միս, հաց, բրինձ կամ մակարոն։ 

RAWALPINDI

Սիեթլ, ԱՄՆ․ տապակած հավի մսով սենդվիչ, եգիպտացորենով աղցան, թարմ գազար և պահածոյացված տանձ կամ խնձորապուր։

SEATTLE, US

Սիեթլ, ԱՄՆ․ լանչի մեկ այլ տարբերակ․ հավի մսով աղցան, մի կտոր հաց, թարմ կարմիր բիբար, ոլոռ, եգիպտացորեն, լոբի և համեմով սոուս։

SEATTLE, US

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել