ԶԼՄ հարգելի գործընկերներ, էլեկտրոնային մամուլում «Մարտունու դատարանից կալանավոր է փախուստի դիմել», «Գեղարքունիքում 30-ամյա կալանավորը դատարանից փախուստի է դիմել» և նմանօրինակ վերնագրերով տեղեկություններ են հրապարակվել, նաև լուրը հաստատելու կամ հերքելու համար ինձ են դիմել գործընկեր-լրագրողներ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից փախուստի դեպք չի եղել: Տեղեկությունը, որ դատարանից կալանավոր է փախել, իրականությանը չի համապատասխանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել