Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը 12 երկրներում ի հայտ է բերել հանցավոր խմբի ակտիվներ, որի հետ կապերի մեջ մեղադրում է Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովային։ Վերջինս ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Նշվում է, որ երեք մասնավոր ընկերությունների կողմից հարկերից խուսափելու քրեական գործով հետաքննության ընթացքում պարզվել է, որ Քարիմովան կարողացել է անմիջապես նպաստել կազմակերպված խմբի հանցավոր գործունեությանը։

«Քննության նյութերի համաձայն՝ 12 երկրների տարածքում (այդ թվում՝ Ռուսաստանում) նախնական հաստատվել են կազմակերպված հանցավոր խմբի օրինական ակտիվներ՝ 1,394 մլրդ դոլարի, 63.5 մլն եվրոյի, 27.1 մլն ֆունտի և 18.5 մլն ֆրանկի չափով»,- ասվում է հաղորդագրությունում։ Դրամական միջոցներից զատ՝ հայտնաբերվել են նաև անշարժ գույքի օբյեկտներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել