Panorama.am-ը գրում է.

Թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը բազմաթիվ գործողություններ է իրականացնում: Մեր երկիրն այս բանագավառում համագործակցում է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

Նրա տեղեկացմամբ, Հայաստանը թրաֆիկինգի համար հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր: «Թրաֆիկինգի աշխարհագրությունը հիմանականում երկու ուղղություն ունի՝ սեռական շահագործում դեպի Թուրքիա և Արաբական միացյալ էմիրություններ և աշխատանքային շահագործում դեպի Ռուսաստան և Թուրքիա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել