Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Ջոնաթան դոս Սանթոսը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Վիլյառեալին», կարիերան կշարունակի ԱՄՆ-ում:

27-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ, ինչի մասին հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը` այլ մանրամասներ չհաղորդելով.

«Ուրախ եմ, որ միացա «Լոս Անջելես Գելեքսիին» և դարձա այս մեծագույն ակումբի մի մասը: Կներդնեմ իմ ողջ ուժերը թիմի հաջողության համար: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել նոր ակումբիս հետ և կփորձեմ խաղադաշտում լավագույնս ցուցադրել իմ ունակությունները»,- ասել է դոս Սանթոը:

Հիշեցնենք` մեքսիկացի կիսապաշտպանը «Վիլյառեալում» հանդես էր գալիս  2014 թվականից, ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել