«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր իրենց առաջիկա գործերին ու քաղաքական պլաններին։ Վերջինս, մասնավորապես, նշել էր․ «Մենք գործընկերներ չունենք քաղաքական դաշտում, մեր գործընկերը մեր հանրությունն է»։ Փոստանջյանի պնդմամբ՝ այս պահին քաղաքական դաշտում գործող բոլոր անձինք սպասարկում են իշխանությանը:

Այս արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ Փոստանջյանը իշխանության սպասարկու է համարում «Ելք» դաշինքի, Ժառանգության, ՀԱԿ-ի և մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներին։ Անխելքին խելք է պետք, Զարուհուն՝ ադեկվատություն։ Շիզոֆրենիան մեզանում վաղուց դարձել է քաղաքական կատեգորիա։ Մի՞թե այդ կուսակցությունում չկա մեկը, ով Փոստանջյանին հուշի՝ ժամանակն է զբաղվելու քաղաքականությամբ։ «Ելք»-ին որպես ընդդիմադիր «պրիզնատ» չգալն ի՞նչ է, եթե ոչ քաղաքական կարճատեսություն։

Այս պիեսի ամենահետաքրքիր հատվածն այն է, որ այսքանից հետո Զարուհին է մեղադրում բոլորին իշխանությունների հետ համագործակցելու մեջ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա 2 ուժ, որ հարվածում է բոլոր ընդդիմադիրներին՝ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանին»։ 
Փոստանջյանն արդար չէ նախ ինքն իր նկատմամբ։ Այն ժամանակ, երբ «Ելք»-ին մեղադրում էր մանդատները վայր չդնելու համար, Երևանի ավագանու մանդատները ստանալուց հետո իրենք նույնպես վայր չդրեցին։ Այսինքն՝ մենք գործ ունենք անսկզբունքայնության հետ։ Այն ժամանակ «Ելք»-ի քայլը դիտարկում էին որպես իշխանության աջակցություն։ Ո՞վ է ում մեղադրում իշխանությանը սպասարկելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել