Ուշադրություն

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:


Երևան քաղաքում`

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել