Շատ կանայք բախվում են անցանկալի մազերի հետ կապված խնդրին մարմնի երևացող հատվածներում: Դա ստիպում է նրանց անհարմարության զգացողություն ունենալ: Այդ խնդիրը բազմաթիվ գործոնների արդյունք է, օրինակ՝ դա կարող է լինել դաշտանային ցիկլի խախտման, օրգանիզմում հորմոնների անհավասարակշռության, հղիության կամ որոշակի դեղորայքի օգտագործման հետևանք:
Ներկա պահին տարբեր եղանակներ կան անցանկալի մազերը հեռացնելու համար՝ էլեկտրոլիզի միջոցով, մեղրամոմի, լազերային էպիլացիայի և այլն: Ցավոք, այդ միջոցները երբեմն թանկ արժեն, և շատ կանայք չեն կարող դա իրենց թույլ տալ:
* 1 ճաշի գդալ 2%-անոց յոդ
* 1 բաժակ մանկական յուղ
Պատրաստման և օգտագործման եղանակը
1. Սկզբում բաղադրիչները լավ խառնեք, այնուհետև դրանով մի քանի րոպե շարունակ շփեք մազոտ հատվածը:
2. Թողեք այն 5 րոպե:
3. Մաքրեք թաց շորով:
4. Այդ յուղը կկանգնեցնի մազերի աճը, և դուք շուտով կնկատեք, որ բոլոր անցանկալի մազերը սկսել են անհետանալ: