Երեկ` հուլիսի 26-ին, «Կինո Պարկ»-ում տեղի ունեցավ «2pac։ Լեգենդը» երկար սպասված ֆիլմի փակ դիտումը: Նախադիտմանը ներկա էին կինոթատրոնի հավատարիմ և մշտական հաճախորդները, ինչպես նաև մարդիկ, ովքեր ռեփերի արվեստի սիրահարն են:

«Այսօր ցուցադրում ենք շատ սպասված ֆիլմը երիտասարդ ռեփեր Շակուրի մասին, ում հաջողվել է երկար ճանապարհ անցնելով հաղթահարել շատ դժվարություններ: Նա դարձավ ռեփի լեգենդ և մահացավ շատ երիտասարդ տարիքում: Ես կցանկանայի՝ կինոթատրոնի էկրաններին ֆիլմը դեռ երկար մնար։ Իհարկե, ամեն ինչ կախված է կինոսերներից»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Մոլի մարքեթինգային նախագծերի մենեջեր Կոնստանտին Գևորգյանը:

«2pac։ Լեգենդը». սա պատմություն է սիրո, քավության, բռնության մասին: Պատմություն, որ այդպես էլ թաքուն մնաց թերթերի, ֆոտոխցիկների աչքերից: Ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչպես համակենտրոնացման ճամբարից դուրս եկած սևամորթը, դառնալով քրեական գործերի մասնակից և անընդհատ հայտնվելով իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, դարձավ փողոցի իրական ձայնն ու հաշախարհային ռեփ մշակույթի ամենաազդեցիկ կատարողներից մեկը, մի մարդու մասին, ով երիտասարդ տարիքում դարձավ ռեփ-լեգենդ և մահացավ 25 տարեկանում: Ֆիլմի ռեժիսորը Բեննի Բումն է, իսկ Շակուրին մարմնավորում է Դեմետրիուս Շիփ Կրտսերը: Ֆիլմի բյուջեն կազմել է $40 000 000 դոլար:

Նախադիտմանը ներկա էր նաև դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով նշեց, որ մասամբ 2PAC-ի արվեստի սիրահար է. «Դժվարանում եմ որևէ երգ առանձնացնել, քանի որ բոլորն էլ շատ տարբերվող են, իսկ ֆիլմի մասին շատ-շատ եմ լսել և ուրախ եմ, որ առաջիններից եմ, ով կդիտի այն:

Ի դեպ, մինչև ֆիլմի պրեմիերան Երևան Մոլը կազմակերպել էր մրցույթ, իսկ կանոնները շատ պարզ էին. մեկնաբանության հատվածում նշիր (tag) այն ընկերոջդ, ում հետ կցանկանայիր դիտել «2PAC: Լեգենդը» ֆիլմը ԿինոՊարկում և ստացի՛ր ֆիլմի՝ հուլիսի 26-ի փակ նախադիտման 2 հրավիրատոմս շահելու հնարավորություն: Հաղթող են ճանաչվել առաջին 10 մասնակիցները: Հաղթողներից մեկի հետ BlogNews.am-ը զրուցել է. «Տեսա, որ նման մրցույթ կա։ Մասնակցեցի և պատահականության սկզբունքով ընտրվեցի: Արթուրի հետ միասին եկել ենք դիտման և հույս ունենք, որ ֆիլմն իրոք լավը կլինի»,- նշում է Աիդա Սարգսյանը:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել