Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ կինոյի ասպարեզում իր գործունեությունը կշարունակվի: «Ուզում եմ թեկնածությունս առաջադրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնի համար: Օգոստոսին նախատեսված է միության վարչության նիստ, որի ժամանակ կորոշվի, թե երբ է արտահերթ համագումար լինելու: Արտահերթ համագումարի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու միության նախագահը»,-ասաց Գևոգրյանը:

Հիշեցնենք, որ Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Շուշանիկ Միրզախանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել