Panorama.am-ը գրում է.
ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման վերաբերյալ առաջարկությունները մշտապես եղել են կողմերի միջև շահարկման առարկա, և ահա նախօրեին ԵՏՄ ֆինանսական կարգավորիչի դերին հավակնող Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչն առաջարկ է ներկայացրել ստեղծել հաշվարկային դրամական միավոր, որը կգործի կառույցի ողջ տարածքում:

Ըստ էության, ԵԱԶԲ-ի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրենն առաջարկել է ստեղծել միասնական արժույթին փոխարինող վճարային այնպիսի միավոր, որն իր վրա կվերցնի միասնական արժույթի հիմնական գործառույթները՝ առևտրային հաշվարկներ, վճարումներ, փոխանցումներ և այլն, սակայն միևնույն ժամանակ այն չի լինի կանխիկ շրջանառության մեջ և կօգտագործվի հիմնականում միջազգային գործարքների ժամանակ:

Նման նախաձեռնությունը ԵՏՄ ճարտարապետների համար նպաստավոր կլինի այն տեսանկյունից, որ ի տարբերություն միասնական արժույթի՝ միասնական վճարային միավորի դեմ չեն կարող ներկայացվել այնպիսի հակափաստարկներ, ինչպիսիք են օրինակ՝ անդամ երկրների տնտեսական ինքնուրույնության սահմանափակումը, ռուսական ֆինանսական համակարգից կախվածության մեծացումը և այլն: Միասնական վճարային միավորի ներդրման պարագայում ԵՏՄ անդամ երկրները կշարունակեն պահպանել սեփական ազգային արժույթները, սակայն միջպետական հաշվարկները և վճարումները կկատարեն միասնական արժութային միավորով:

Ենթադրելի է, որ միասնական վճարային միավորի ներդրումը և հաջող շրջանառությունը լուրջ հիմքեր կստեղծի հետագայում միասնական արժույթի անցման համար: Այդ մասին է վկայում նաև միջազգային փորձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել