Panorama.am-ը գրում է.
 Առավոտյան ժամը տասից  հանրապետության մարզերից ու մայրաքաղաքի տարբեր շրջաններից Կենտրոնական հավաքակայան են գալիս զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: Զինակոչիկները նախ շարվում են շարահրապարակում, ապա շարժվում ռազմաբժշկական հանձնաժողովի մասնաշենք՝ վերջին բուժզննում անցնելու:

Համազգեստը ստանալուց հետո էլ նորակոչիկները  հավաքվում են բակում, ծանոթանում տարբեր շրջաններից եկած տղաների հետ, իսկ մի քանի րոպե հետո արդեն ընկերացած ջերմ զրուցում են ամեն մեկն իր բարբառով:

Արմեն Հակոբյանը Դիլիջանից է, Ամերիկյան համալսարանի ուսանող: Ծառայելու է Արցախում: «Բարձր տրամադրությամբ եմ գնում և հուսով եմ, որ ծառայությունս լավ կանցնի: Եղբայրս նույնպես ծառայել է Արցախում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին ու դա ինձ մոտ ոգևորություն է առաջացրել»,- ասում է Արմենը: 

Նրա խոսքերով՝ ծնողները համեմատաբար հանգիստ են բանակ ճանապարհել. «Իհարկե շատ հուզված էին, բայց, կարծես թե, հարմարվել են, արդեն երկրորդ տղային են բանակ ճանապարհում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել