Նախ՝ ներկայացնենք մի քանի հայտնի փաստ գենետիկայի աշխարհից, որոնք բացահայտում են՝ ինչպես է խելքը փոխանցվում ծնողներից երեխաներին։

  1. Մտավոր կարողությունները հորից որդուն չեն անցնում, այսինքն՝ եթե Դուք նույնիսկ հանճար եք, Ձեր որդին չի ժառանգելու Ձեր գեները։
  2. Հիմարությունը ևս չի անցնում հորից որդուն։ Եթե Դուք նույնիսկ ամենավերջին հիմարն եք, Ձեր որդին չի լինի Ձեզ նման հիմար, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք։
  3. Մտավոր ունակությունները հորից կարող են անցնել միայն դստերը, այն էլ՝ միայն կիսով չափ։
  4. Տղամարդկանց խելքը կարող է փոխանցվել միայն մորից, ով իր հերթին այն ժառանգել է հորից։
  5. Հանճարների դուստրերը միայն կիսով չափ են ստանում իրենց հայրիկների մտավոր ունակությունները, սակայն նրանց որդիները կլինեն հանճար։
  6. Հենց սա է պատճառը, որ հանճար կանայք գրեթե չկան, ինչպես և չկան 100%-անոց հիմար կանայք։ Մինչդեռ թե՛ հանճար, թե՛ հիմար տղամարդիկ շատ-շատ են։
Related image

Տղամարդկանց համար

  1. Քո որդու մտավոր ունակությունները որոշելու համար նայիր կնոջդ հորը։
  2. Քո դուստրը ստանում է քո խելքի կեսը։ Մտավոր ունակություններով նա նման է լինում քեզ։ Նրա որդին ստանում է քո մտավոր ունակություններն արդեն ամբողջ ծավալով։
  3. Քո մտավոր ունակությունները գալիս են մորիցդ, իսկ ավելի ճիշտ՝ մորական պապիկից։
Related image

Կանանց համար

  1. Քո որդին խելքով քո հոր կրկնօրինակն է։
  2. Քո դուստրը դաստիարակությամբ նմանվում է քեզ, իսկ խելքով՝ հայրիկին։ Իսկ նրա որդիները մտավոր ունակություններով ամբողջովին նման են լինելու ամուսնուդ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել