Armsport.am-ը գրում է.
 Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցավ եզրափակիչ,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցեց 23.72 արդյունքը։ Եզրափակչի մեկնարկը կտրվի վաղը։

Թենիսիստներ Արթուր Սողոյանը և Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվեցին Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չհաջողվեց կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել