Հին մարդիկ ժամանակի ընթացքում գալիս էին այն գիտակցության, թե ինչքան հարմարավետ և անվտանգ է խմբերով ապրելը: Գյուղական տնտեսության զարգացմանը համընթաց այդ խմբերը սկսեցին խոշորանալ, իսկ բնակեցված վայրերը՝ մեծանալ: Կախված իրենց աշխարհագրական դիրքից՝ այդպիսի վայրերից մի քանիսը մշակութային և առևտրական կենտրոններ, ինչպես նաև ղեկավար նշանակություն ունեցողներ դարձան:
1. Վենետիկ

4-րդ դարում կործանվեց Հռոմեական կայսրությունը, իսկ Եվրոպան քաոսի մեջ էր գտնվում: Գերմանական ցեղերն ու հոները ոչնչացրին Իտալիայի հյուսիսարևելյան քաղաքները: Տեղի բնակիչները ապաստան գտան Ադրիատիկ ծովի ափին մոտ գտնվող ճահճոտ կղզիներում: Վերջիններս հրաշալի էին որպես ժամանակավոր ապաստան, սակայն մշտական բնակություն հաստատելու համար հարմարավետ չէին թարմ ջրի բացակայության պատճառով: Սակայն մարդիկ սովորեցին աղ ստանալ և առևտրի դնել այն, քանի որ հասկացան, որ իրենց կղզիները ամենահանգիստ և անվտանգ վայրերն են: Առաջին վենետիկցիները հարյուրավոր փայտեր էին դարսում իրար վրա՝ իրենց տների համար հիմք կառուցելով: Ժամանակի ընթացքում Վենետիկը վերածվեց Միջերկրական ծովի խոշոր առևտրական կենտրոնի և Արևմտյան Եվրոպայի ամենահարուստ երկրի:
2. Պալեմբանգ

Ինչպես և Վենետիկը, քաղաք Պալեմբանգը ևս, որը գտնվում է Սումատրա կղզու վրա, իր ծաղկմանն է հասել շնորհիվ առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրքի: Հնդկական օվկիանոսով անցնող, Աֆրիկան Չինաստանին Մերձավոր Արևելքով միացնող, Հնդկաստանը Հարավարևելյան Ասիային միացնող առևտրական ճանապարհը շատ ավելի մեծ էր, քան Մետաքսի ճանապարհը: Շրիվիջայայի կայսրությունը (7-13 դդ) և դրա մայրաքաղաք Պալեմբանգը զարգացան շնորհիվ Մալակկայի նեղուցի վերահսկողության: Իր հնագույն պատմության մեջ Պալեմբանգը գտնվել է հնդկական մշակույթի և կրոնի խիստ ազդեցության տակ: Կայսրության գոյության մայրամուտին այստեղ տարածվեց իսլամը՝ շնորհիվ բազմաթիվ մահմեդական առևտրականների: Այսօր մահմեդական բնակչության շուրջ 62%-ը բնակվում է Հարավարևելյան Ասիայում՝ հիմնականում Պալեմբանգի առևտրային ճանապարհի շնորհիվ:
3. Էրիդու

Հնագույն քաղաք Էրիդուն (Աստվածների տուն) հիմնվել է մ.թ.ա. 5400 թվականին Եփրատ գետի ափերի մոտ: Այն ժամանակների առատ ու բերքատու հողն այժմ վերածվել է չորացած անապատների և ավերակների: Հնագիտական պեղումները, որոնք կատարվել են 20-րդ դարի կեսերին, աշխարհին կրկին ի ցույց դրեցին այս գրեթե առասպելական քաղաքը: Դրա կենտրոնում տեղակայված հսկայական զիկկուրատ Ամար-Սինը, շատ գիտնականների կարծիքով, իրական բաբելոնյան աշտարակ կարող է եղած լինել: Ի դեպ, մինչ օրս պարզ չէ, թե ինչու են մարդիկ լքել «Աստվածների տունը» մ.թ.ա. 600 թվականին:
4. Թեբե

Հին Եգիպտոսն անսպառ տեղեկությունների աղբյուր է պատմաբանների համար: Այս քաղաքակրթությունն իրենից հետո թողել է բազմաթիվ գտածոներ, որոնք այժմ գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Հին եգիպտացիներն իրենց մշակութային և տնտեսական զարգացման գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ Երկրի վրա քայլում էին մամոնտները: Եգիպտոսի մշակութային կենտրոնը համարվում էր Թեբե քաղաքը, որը հայտնի էր իր հրաշագեղ տաճարներով և արևի աստված Ամոնի արձաններով: Այսօր այն մեզ հայտնի է Լուքսոր անվանմամբ և գտնվում է հայտնի Արքաների հովտի և Կառնակի կոմպլեքսի մոտակայքում:
5. Հատտուսա

Հոմերոսյան «Իլիականի» և «Ոդիսականի» ժամանակներում Խեթական կայսրությունը գտնվում էր իր հզորության գագաթնակետին, իսկ մայրաքաղաք Հատտուսան կենդանի մեգապոլիս էր, որը բնակեցվեց դեռևս մ.թ.ա. 2400-ական թվականներին: Մ.թ.ա. 12-րդ դարում քաղաքի վրա հարձակվեցին փռյուգիական ցեղերը և մինչև վերջ ավերեցին այն: Ավելի ուշ փորձեր ձեռնարկվեցին քաղաքը վերականգնելու և այն կրկին բնակեցնելու, սակայն այն ժամանակների հզորությանն ու զարգացվածությանը Հատտուսան այլևս երբեք չհասավ:



