Մարդիկ երկար տարիներ շարունակ ուսումնասիրում են Երկիր մոլորակը և արդեն պատրաստ են տիեզերքում ճամփորդելուն և այն ուսումնասիրելուն։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ մենք ամեն բան գիտենք մեր մոլորակի համար։
Մենք չգիտեն, թե ինչ կա Երկրի երկրորդ շերտում

Գիտնականները հավատում են, որ Երկրի ներքին միջուկը պինդ է, իսկ դրանից հետո կան մի շարք այլ շերտեր։ Վերջին շերտը մակերևույթն է, որն ունի մոտ 30կմ խորություն։ Չնայած որ այդ թվերը շատ փոքր են թվում, մարդիկ չգիտեն՝ ինչ կա երկրի երկրորդ շերտում, քանի որ ամենախորը փոսը, որ երբևէ կարողացել են փորել, եղել է 12.3կմ խորությամբ անցք։
Մենք երկու Լուսին ունեինք

Աստղագետներն ասում են, որ մոտ 4.6 միլիոն տարի առաջ Երկիրը 2 արբանյակ է ունեցել։ Երկրորդը 1200կմ տրամագիծ է ունեցել և շարժվել է Լուսնի հետագծով։ Ժամանակի ընթացքում երկու Լուսինները բախվել են, ինչով էլ բացատրվում է այժմյան Լուսնի երկու կողմերի մակերևույթների այդքան տարբեր լինելը։
Երկիրը շատ արագ է պտտվում

Երկիրն իր առանցքի շուրջ պտտվում է 1,600 կմ/ժ արագությամբ, իսկ Արևի շուրջ պտտվելու արագությունը էլ ավելի մեծ է՝ 108,000 կմ/ժ։ Սակայն հաստատուն արագության և ձգողականության ուժի շնորհիվ մենք չենք զգում այդ արագությունը։
Երկրի ամենացուրտ և ամենատաք վայրերը

Մեր մոլորակի ամենաշոգ վայրը Լիբիայի Ազիզիան է, որտեղ ջերմաստիճանը հասնում է +58 աստիճանի։ Ամենացուրտ վայրը Անտարկտիկայում է, որտեղ լինում է 73 աստիճան ցուրտ։ Սակայն երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է Ռուսաստանի Վոստոկ կայանում, որտեղ 1983 թվականի հուլիսի 21-ին եղել է 89.2 աստիճան ցուրտ։
Մեր մոլորակը չափազանց աղտոտված է

Սա այդքան էլ մեծ նորություն չէ մարդկանց համար։ Սակայն տիեզերագնացները պնդում են, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Երկրի տեսքը շատ տարբերվում էր նրանից, ինչ որ տեսնում են հիմա։ Աղտոտման պատճառով մեր կանաչ, կապույտ ու սպիտակ մոլորակը վերածվում է շագանակագույն, մոխրագույն և սև մոլորակի։



