Հաճելի է մտածել, որ կյանքում հաջողության հասնելու լավագույն տարբերակը բազմաթիվ հմտություններ ու ունակություններ ձեռք բերելն է։ Սակայն, որքան էլ զարմանալի է, երբեմն ավելի արագ հաջողության հասնելու համար պետք է ազատվել հին սովորություններից, որոնք կանգնում են մեր ճանապարհին՝ չթողնելով հասնել մեր առջև դրված նպատակներին։
Դադարեք արդարանալ
Եթե Ձեզ հետ որևէ անհաջողություն է պատահել, մի փորձեք դրանում մեղադրել Ձեր մտերիմներին, ծանոթներին ու գործընկերներին։ Դուք պետք է հասկանաք, որ Ձեր կյանքում կատարվող ամեն բանի պատասխանատվություն կրում եք հենց Դուք։ Արդարացնելով ինքներդ Ձեզ՝ Դուք խաբում եք Ձեզ, իսկ դա ոչ մի կերպ չի լավացնում Ձեր կյանքն ու չի տանում հաջողության։
Ազատվեք պերֆեկցիոնիզմից
Կատարելության հասնել հնարավոր չէ, այնպես որ, ամեն ինչում կատարելության ձգտելը ժամանակի անտեղի կորուստ է։ Ոչ մեկն իդեալական չէ, բայց յուրաքանչյուրը կարող է անել բաներ, որ կօգնեն ավելի լավը դառնալ։
Դադարեք վախենալ
Շատ մարդիկ թերագնահատում են իրենց։ Որևէ հարցի քննարկման ժամանակ նրանք լուռ են մնում, երբ ուզում են ասել որևէ բան։ Նրանք երբեք ռիսկի չեն դիմում՝ վախենալով, որ իրենց հետ որևէ վատ բան կպատահի։ Այսպիսի պահվածքը միշտ կանգնելու է նոր պոտենցիալներ բացահայտելու ճանապարհին։ Ազատվեք բոլոր վախերից ու ավելի համարձակ քայլերով գնացեք Ձեր երազանքին ընդառաջ։
Ազատվեք ամեն ինչ վերահսկելու սովորությունից
Դուք չեք կարող վերահսկել ամեն բան, այնպես որ, մի էլ փորձեք. դա անօգուտ է։ Ամեն բան վերահսկելու փորձերը չեն օգնի ավելի հաջողակ դառնալ, դեռ մի բան էլ հակառակը. Ձեր կյանքում կշատանա սթրեսը, կհիասթափեցնի ու կվշտացնի Ձեզ։
Փոխեք Ձեր կարծիքը
Շատ մարդիկ ամբողջ կյանքում մնում են նույն կարծիքին ու ոչ մի ջանք չեն թափում՝ ավել բան իմանալու կամ իրենց աշխարհընկալումը փոխելու համար։ Փորձեք ավելի շատ գիտելիք ու փորձ ստանալ ու հիշեք, որ միշտ կարող եք դառնալ ավելի իմաստուն։
Ձեր շրջապատից հեռացրեք մարդկանց, ովքեր թունավորում են Ձեր կյանքը
Փորձեք ավելի շատ շփվել լավատես մարդկանց հետ, այնպիսի մարդկանց, ովքեր կաջակցեն ու կքաջալերեն Ձեզ՝ դեպի երազանք շարժվելու ճանապարհին։
Դադարեք հույսը դնել միայն հաջողության վրա
Անկասկած, հաջողությունը կարող է կարևոր դեր խաղալ նպատակներին հասնելու համար, բայց պետք չէ ձեռքերը ծալած նստել՝ սպասելով, թե երբ է բախտը ժպտալու Ձեզ։
Դադարեք բոլորին ասել «այո», երբ իրականում ուզում եք ասել «ոչ»
Միշտ ամեն ինչի հետ համաձայնելով՝ Դուք անտեղի վատնում եք Ձեր ժամանակը՝ անելով այն, ինչ իրականում չեք ուզում անել։ Ձեր մեջ ուժ ու համարձակություն գտել՝ ասելու «ոչ»։