Life.panorama.am-ը գրում է.

Օրգանիզմի թունազերծումը շատ կարևոր է, քանի որ այն օրգանիզմին մաքրվելու և տոքսինների դեմ պայքարելու հնարավորություն է տալիս։ Կան բազմաթիվ բույսեր, որոնք հիանալի միջոց են օրգանիզմը թունազերծելու համար։Այդ բույսերը կարելի է աճեցնել նաև տանը, որոնցից է օրինակ ալոեն։ Ալոեն նվազագույն խնամք է պահանջում, որը կարելի է պահել ննջարանում, քանի որ այն օգնում է ազատվել անքնությունից։

Այս բույսի գելը պարունակում է ավելի քան 240 սննդային և բժշկական միացություններ, ինչպիսիք են A, B1, B2, B3, B6, B12, C, E վիտամինները, ֆոլաթթուն, մագնեզիումը, մանգանը, սելենը, պղինձը, ցինկը, քրոմը, կալիումը, կալցիումը և երկաթը։

Ալոեի հաստ տերևները շատ հեշտությամբ կարելի է կիսել և դուրս բերել նրա հյութը։ Ներկայացնում ենք ալոեի օգտակար հատկությունները։

Ալոեի արտաքին կիրառման 9 օգուտները՝

1. Նվազեցնում է կնճիռները

2. Բուժում է պզուկներն ու էկզեման

3. Օգնում է խոցերի դեպքում

4. Բուժում է վերքերը

5. Թեթևացնում է արևայրուքը

6. Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը

7. Խոնավեցնում է մաշկը

8. Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը

9. Անցկացնում է քերծվածքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել