Panorama.am-ը գրում է.

Վրաստանի ևս 37 գյուղեր ստացել են բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ և նրանց բնակիչները կկարողանան օգտվել նպաստներից: jnews.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ բարձրլեռնային գյուղերի համար նպաստների ներդրումը կօգնի վերադարձնել բնակիչներին այդ շրջաններ:

Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին իրականացնում է Վրաստանի բարձրլեռնային շրջանների աջակցության ծրագիր: 2015 թ.-ին ընդունվել է հատուկ օրենք, որի համաձայն, ֆիզիկական անձինք ազատվում են եկամտահարկի և գույքահարկի վճարումից, իսկ ձեռնարկատերերը ազատվում են եկամտային հարկից և գույքահարկից:

«Կարևոր է, որ, ըստ «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի 37 գյուղեր ավելացան բարձրադիր բնակավայրերի ցանկում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները, բժիշկները, թոշակառուները և սոցիալապես անապահովները կստանան լրացուցիչ նպաստներ, ինչպես նաև նպաստներ կստանան ընկերությունները և կազատվեն մի շարք հարկերից» ,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ:

Ըստ օրենքի, այն ընտանիքները, ովքեր ապրում են Վրաստանի բարձրլեռնային շրջաններում կստանան ամսական 100 լարի (42 դոլար) մեկ տարվա ընթացքում, պետության կողմից, առաջնեկի և երկրորդ երեխայի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել