«Կիրակի օրը Ջավախքի Գանձա գյուղում 51-րդ անգամ անցկացվեց «Տերյանական պոեզիայի օրեր» խորագիրը կրող միջոցառումը։ Տերյանական օրվան նվիրված և հայ մեծ բանաստեղծին փառաբանող ելույթներ ունեցան Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, ծնունդով հենց Գանձա գյուղից Շիրակ Թորոսյանը։
 
Վերջինս 9 տարի ընդմիջումից հետո կրկին կարողացավ մուտք գործել հայրենի Ջավախք։ Վրացական իշխանությունները քաղաքական նպատակներով արգելել էին Թորոսյանի մուտքը Վրաստան։ Նախորդ տարիներին «Տերյանական օրերին» ավելի ներկայացուցչական կազմով էին Հայաստանից մեկնում Գանձա՝ ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել