Ճիշտն ասած, երբ կարդացի ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արտահայտած այս միտքը՝ «Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականները ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը», հասկացա, թե ինչու Կապան այցելած Րաֆֆուն մոտեցած ծերունին ասաց՝ որ նախագահ դառնաս, էն Գալուստ Սահակյանին կտաս ինձ... Այլ գնահատական տալը անիմաստ է... Թե չէ որ սկսենք նշել, թե ինչի համար ենք զենք օգտագործել, կարժեզրկենք թե՛ մեզ, թե՛ լսողներին, բոլորին ամեն ինչ պարզ է. «գաղջ մթնոլորտ է»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել