Գոյություն չունի այնպիսի մի հաբ, որի օգնությամբ դուք կկարողանաք առանց առողջությանը վնասելու արագ տեմպերով նիհարել։ Սակայն BlogNews-ը ցանկանում է կիսվել համեղ և առողջարար ըմպելիքի բաղադրությամբ, որը զգալիորեն կարագացնի նիհարելու գործընթացը առանց առողջությանը վնաս հասցնելու։

Ձեզ պետք կլինի՝

  • Նեխուրի 1 ցողուն
  • Միջին չափի 1 վարունգ
  • 1 բաժակ կտրատված մաղադանոս
  • 3 կտոր թարմ արքայախնձոր

Մանրակրկիտ լվացեք բոլոր բաղադրիչները և հեռացրեք արքայախնձորի կեղևը։ Հետո այդ ամենը խառնեք բլենդերում։ Ըմպելիքին չի կարելի ավելացնել աղ, պղպեղ, շաքարավազ կամ դրանց որևէ տեսակի փոխարինող։

Ըմպելիքը պետք է խմել պատրաստելուց հետո 15 րոպեների ընթացքում, որպեսզի այն չկորցնի իր օգտակար հատկանիշները։ Խմեք այն առավոտյան՝ ուտելուց հետո։

Եթե այս ըմպելիքը համատեղեք սպորտով զբաղվելու և առողջ սննդի հետ, ապա արդյունքները կնկատեք արդեն մեկ շաբաթ անց. ձեր որովայնի ճարպերը կսկսեն անհետանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել