Գոյություն չունի այնպիսի մի հաբ, որի օգնությամբ դուք կկարողանաք առանց առողջությանը վնասելու արագ տեմպերով նիհարել։ Սակայն BlogNews-ը ցանկանում է կիսվել համեղ և առողջարար ըմպելիքի բաղադրությամբ, որը զգալիորեն կարագացնի նիհարելու գործընթացը առանց առողջությանը վնաս հասցնելու։
Ձեզ պետք կլինի՝
- Նեխուրի 1 ցողուն
- Միջին չափի 1 վարունգ
- 1 բաժակ կտրատված մաղադանոս
- 3 կտոր թարմ արքայախնձոր
Մանրակրկիտ լվացեք բոլոր բաղադրիչները և հեռացրեք արքայախնձորի կեղևը։ Հետո այդ ամենը խառնեք բլենդերում։ Ըմպելիքին չի կարելի ավելացնել աղ, պղպեղ, շաքարավազ կամ դրանց որևէ տեսակի փոխարինող։
Ըմպելիքը պետք է խմել պատրաստելուց հետո 15 րոպեների ընթացքում, որպեսզի այն չկորցնի իր օգտակար հատկանիշները։ Խմեք այն առավոտյան՝ ուտելուց հետո։
Եթե այս ըմպելիքը համատեղեք սպորտով զբաղվելու և առողջ սննդի հետ, ապա արդյունքները կնկատեք արդեն մեկ շաբաթ անց. ձեր որովայնի ճարպերը կսկսեն անհետանալ։