7 ամենատարածված պատրվակները սեքսով չզբաղվելու համար:

Գլուխս ցավում է
Քո արձագանքը՝ հաբ առաջարկիր: Բայց եթե գլխացավերը մեծ պարբերականությամբ են կրկնվում, մտածիր ձեր հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ:

Շատ հոգնած եմ
Մարդու առաջնային պահանջմունքը սեքսը չէ, այլ քնելը: Եթե կինը տուն է վերադառնում տանջված, չքնած, միակ բանը, որ ուզում է անել, քնելն է:

Քո արձագանքը․ պառկիր նրա հետ քնելու, գրկիր նրան: Այդպես կպահպանես հոգևոր և ֆիզիկական կապը զուգընկերուհուդ հետ: Բացի դրանից՝ նույնիսկ հոգնած օրգանիզմը գրկախառնությունից կարող է արթնանալ:

Ես քեզ հետ օրգազմ չեմ ապրում, ուրեմն՝ ինչ իմաստ ունի
Այսպիսի բան կարող է ասել միայն կինը, ում չեն հուզում իր տղամարդու զգացմունքները:

Քո արձագանքը․ բաժանվիր կնոջից: Բնականաբար, պայմանով, որ ամեն ինչ արեցիր, որ նա օրգազմ ապրի: Որովհետև անվերջ մեղավոր զգալը, որ զուգընկերուհիդ չի կարողանում օրգազմի հասնել, բավական տհաճ է:

Ես ինձ գեր եմ զգում
Քո արձագանքը․ կնոջը միշտ համոզիր, որ նա հիասքանչ է:

Դու ինձնից միշտ սեքս ես պահանջում, դա ինձ զզվեցրել է
Կա՛մ դու անհագ ցանկություն ունես, կա՛մ դու ձեր զույգում սեքսի միակ նախաձեռնողն ես: Այդ միակողմանի էնտուզիազմը զուգընկերուհուդ դարձնում է պասիվ և կամակոր:

Քո արձագանքը․ ժամանակավորապես զսպիր ցանկություններդ և անտարբեր ձևացիր մարմնական մտերմության նկատմամբ: Այդպես կինը քեզ գայթակղելու խթան կունենա:

Մենք միշտ նույն բանն ենք անոմ
Ամեն երեկո նույն առաստաղը տեսնելը ձանձրալի է:

Քո արձագանքը․ կան սեքսի համար խաղալիքներ, դերային խաղեր, համար հյուրանոցում, կրքի այլ խթանիչներ:

Ես պարզապես չեմ ուզում
Եթե կինը չի փորձում գոնե ամենապարզունակ պատճառաբանություն գտնել իր պասիվության համար, արդեն ամեն ինչ որոշել է: Եվ դժվար թե նրա միտքը փոխես:

Քո արձագանքը․ հարվածն արժանիորեն ընդունիր: Կնոջն ուղիղ հարցրու՝ արդյոք ուզում է ընդհանրապես շարունակել հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել