Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, խաղերի պատմության մեջ ամենատիտղոսակիր Մայքլ Ֆելպսը մրցել է շնաձկան հետ:

Մրցումը կազմակերպվել ու նկարահանումն արվել է Discovery հեռուստաընկերության «Shark week» հաղորդաշարի համար:

Ֆելպսը մրցել է շնաձկան հետ Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում: 100 մետր տարածությունը սպիտակ շնաձուկը հաղթահարել է 36,1 վայրկյանում: Օլիմպիական չեմպիոնը հետ է մնացել միայն 2 վայրկյանով: Մրցությունն անցել է բաց ծովում, սակայն նրանք ջրում չեն եղել միաժամանակ:

Ամերիկացի լողորդը կարիերան ավարտեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ֆելպսը օլիմպիական 23 ոսկե մեդալ ունի (ընդհանուր 28 մեդալ, երեք արծաթ, 2 բրոնզ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել