Կա՞ մարդ, ով կասկածում է, որ ապրիլի 9-ին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալությունը:
Վստահ եմ՝ ոչ:
Այդ դեպքում ի՞նչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի քիչ առաջ արած հայտարարությունը. «Եթե ձեր ձեռքը դրեցիք Սահմանադրության վրա ու երդվեցիք, ինձ հետ գնալու եք դժոխք»:
Առաջին հայացքից սպառնալիք հիշեցնող այս հայտարարությունը ոչ այլինչ է, քան հուսահատության պոռթկում…
Քրիստոսի հիշատակը հարգելուց ու մի շարք այլ աննորմալ միջոցառումներից հետո Րաֆֆին հիմա էլ ապավինում է դժոխքում սատանայի կողմից մատուցվելիք ծառայություններին…
Իսկական զավեշտ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել