Ընդհանրապես սիրելիի կողմից ձեր հասցեին հնչած ցանկացած վիրավորական արտահայտություն չպետք է լուռումունջ տանել: Երբեմն դրանք կարող են անմեղ թվալ, սակայն իրականում աննկատ վերածվեն կայուն վերաբերմունքի: Այդ պատճառով էլ վիրավորական արտահայտություններին պետք է արձագանքել, հատկապես որ ձեր ընտրյաը ինքը կարող է չզգալ, որ վիրավորում է ձեզ:
BlogNews-ը ներկայացնում է նման արտահայտությունները:
1. «Ինչո՞ւ ես այդքան հիմար»:
Այս և նմանատիպ արտահայտություններով իջեցվում է ձեր ինքնագնահատականը: Անմիջապես առաջարկեք ձեր զուգընկերոջը բացառել իր բառապաշարից ձեր անձը նվաստացնող արտահայտությունները:
2. «Դու դրանից ի՞նչ ես հասկանում»:
Եղե՛ք վճռական. զգուշացրե՛ք, որ ձեզ այլևս նման նվաստացնող նախադասություն չասի:
3. Երբ նա փորձում է անտեսել ձեր ձեռքբերումները:
Եթե ձեր ընտրյալը նման մոտեցումներ է ցուցաբերում, նախ փորձեք ինքներդ հարգանքով արտահայտվել նրա ձեռքբերումների վերաբերյալ, այնուհետև նրբորեն հասկացրեք, որ նույնն էլ ակնկալում եք նրանից:
4. Երբ նա իր ընկերների և ծնողների ներկայությամբ ձեզ տհաճ իրավիճակում է դնում:
Վերացրե՛ք կախվածությունը այլոց կարծիքից և քննադատությունից: Ասե՛ք ձեր զուգընկերոջը, որ դուք կողմ եք անկեղծ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների. ինքներդ երբեք մի՛ խախտեք այդ պայմանը:
5. Երբ նա անհարգալից է արտահայտվում ձեր ծնողների հասցեին:
Որքան էլ որ ցավոտ հնչեն այդ խոսքերը, երբեք մի՛ հակադարձեք նույնը նրա ծնողների հասցեին: Փորձեք ինքներդ հարգալից արտահայտվել նրա ծնողների հասցեին, հրավիրեք երկուսիդ ծնողներին էլ ձեր տուն և փոխադարձ հարգալից հարաբերություններ ստեղծեք: