Իսպանիայում վաճառքի են հանվել հազարավոր գյուղեր. հայտնում է The Daily Llama-ն:

Ցանկանու՞մ եք գինն իմանալ: Դրանց արժեքը սկսվում է $80 000-ից:

Այս գյուղերը գտնվում են Գալիսիայում՝ երկրի հյուսիս-արևմուտքում: Մի ժամանակ այս գյուղերը չափազանց խիտ են բնակեցված եղել: Գյուղերի ընդհանուր թիվը 3500 է, սակայն այսօր դրանց գրեթե կեսը դատարկված է:

2005 թ. Նիլ Քրիստին գնեց Արրունյադա անունով փոքրիկ գյուղը, որը գտնվում է Աստուրիայի և Գալիսիայի սահմանին: Գյուղի համար նա վճարեց ընդամենը 45 000 եվրո:

61-ամյա Քրիստին գյուղ տեղափոխվեց իր կնոջ հետ: Այժմ կինը դասավանդում է մոտակա դպրոցում, իսկ Քրիստը զբաղվում է տան նորոգմամբ:

Չորս տարվա ընթացքում Քրիսը քանդել է հին պատերը և կառուցել նորերը՝ տեղի քարերն օգտագործելով:

Նա գոհ է իր նոր կյանքից և պատմում է.

«Ինձ  ամեն ինչը բավարարում է, միայն թե թեյն է շուտ-շուտ վերջանում: Անգլիայում ունեցած աշխատանքս շատ հոգնեցուցիչ էր: Երբեմն ես ընդհանրապես ժամանակ չէի ունենում հանգստանալու:

Իսկ այստեղ չկան թունավոր գազեր, օդն ու ջուրը մաքուր են, իսկ որ ամենակարևորներից մեկն է՝ այս գնումն ինձանից շատ գումար չպահանջեց»:

Այլ մարդիկ ևս մեծ ջանքեր են գործադրում իսպանական այս գյուղերը բնակեցնելու համար: Նրանք բազմացնում են խոշոր եղջերավոր անասուններ և վերակենդանացնում են լքված ֆերմաները:

Շատերն էլ փորձում են իրենց հետ մեկտեղ այլ նոր բնակիչների բերել, քանի որ կարծում են՝ մեծ քաղաքներում առանց աշխատանքի մնացած մարդիկ հնարավոր է, որ ուզենան բնությանն ավելի մոտ և հանդարտորեն ապրել:

Ա Բարկա գյուղի մոտակայքում գտնվող քաղաքի քաղաքապետն առաջարկում է գյուղակն առհասարակ անվճար կերպով ձեռք բերել: Միակ անհրաժեշտությունը հին կառույցները վերանորոգելն է և իր սեփական քաղաքից այստեղ աշխատավորներ բերելը:

Իսանիան մեծ սիրով ընդունում է մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել և աշխատել գյուղերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել